ՌԴ-ՀՀ դարավոր կապերը կդիմանան Արևմուտքի փորձություններին․ Զախարովան՝ Օ’Բրայենին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ մերկապարանոց են ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից։

«ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերով ձևավորված կապերը կդիմանան Արևմուտքի ստեղծած բոլոր փորձություններին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի կապերի խզման համար:

Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, և իրենք պայմաններ ենք ստեղծում Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար։

«Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի մերկապարանոց պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ «աշխարհաքաղաքական ինեներինգի» հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ իրականությունը սարքելու ձգտումը, որն իրականում տեղի ունեցածի հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- ասել Է Զախարովան:

Նրա խոսքով`ամերիկացի պաշտոնյան ստորագրել է այն բանի տակ, ինչի մասին ռուսական կողմը պարբերաբար խոսում և զգուշացնում է գործընկերներին, այդ թվում ՝ Երևանում, այն է՝ Արևմուտքը Հարավային Կովկասում առաջ է տանում ապակառուցողական օրակարգ, որի գլխավոր նպատակը նախկինում արդեն եղածն է՝ մասնատել տարածաշրջանի տարածքը՝ ոչնչացնելով Ռուսաստանի պատմական կապերն իր ավանդական դաշնակիցների և հարևանների հետ:

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դարերով ձևավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց անխոնջ ենթարկում է Արևմուտքը:

«Պատմության ընթացքում մենք բազմիցս օգնության ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Իսկ ԱՄՆ-ն, նրա խոսքով, Հարավային Կովկասում ձգտում է ստորադասել պետական կառավարման համակարգը, վերահսկել ռեսուրսային բազան և օգտագործել տարանցման ներուժը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031