![](/banners/BeFunky-design.jpg)
Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարը
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/artur-aleksanyan-1.jpg)
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում:
Երևանի ժամանակով 13:00-ից սկսած հունահռոմեական ոճի ըմբիշները կանցկացնեն որակավորման փուլի գոտեմարտերը:
97 կգ քաշային, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը կլինի Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունը (C գորգ):
77 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը Ֆինլանդիայից Կունարի Սարկինենն է: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին` երեկոյան 20:15-ից սկսած, իսկ մեդալային գոտեմարտերը նախատեսված են օգոստոսի 7-ին ժամը 21:00-ից սկսած:
Վարվառա Հայրապետյան