Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Երևան քաղաքում օգոստոսի 3-ին, 6-7-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ մասնակից, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ եւ ավարտեց մրցելույթը։
«Յուրաքանչյուր ավարտի հետ գալիս է նոր սկիզբ: Ես անչափ շնորհակալ եմ, որ կիսեցի այս սեզոնը ձեզ հետ, դուք ինձ ավելի շատ սեր, ավելի շատ կյանք բերեցիք և ամենաշատը թարմացրեցիք իմ ուժը»,- գրել է երգչուհին։
ՄԱԿ ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսով հետևում են մի շարք պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, 10 092 000 դրամը վերականգնվել է:
Սոխն ու գազարը բարակ տաշեղների ձևով կտրատեք, յուղի մի մասով տապակեք մինչև սոխի թափանցիկ դառնալը:
Դու մի՛ հուսահատվիր մարդասեր Աստծո ողորմությունից, այլ հիշի՛ր, թե քանի՜-քանի՜ մաքսավորներ արդարացան, պոռնիկներ սրբացան, ավազակներ մաքրվեցին և դրախտ մտան (Հովհան Մանդակունի):
Գնաճի ամսական ցուցանիշի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գնային փոփոխությունները՝ պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գները նվազել են 0.7 տոկոսով։
Հիշողության վատթարացումը հաճախ տեղի է ունենում քրոնիկական սթրեսի ու գերծանրաբեռնված աշխատանքի ֆոնին, ասել է նյարդաբան Դարիա Երմակովան։
Արտոնությունների վերացումը, որքան էլ առաջին հայացքից գուցե գայթակղիչ է թվում բյուջեի եկամուտներն ավելացնելու տեսակետից, նույնքան վտանգավոր է։ Եթե վաղը բոլոր արտոնությունները միանգամից հանվեն, կասկած չկա, որ դրանց իրական էֆեկտը շատ ավելի փոքր է լինելու բյուջեի եկամուտների վրա, քան արտոնությունների այն տպավորիչ ցուցանիշներն են, որոնք ներկայացվում են։