Բաժիններ՝

«Յուրաքանչյուր ավարտի հետ գալիս է նոր սկիզբ». Cardi B-ն միաժամանակ հայտարարել է հղիության և ամուսնալուծության մասին

Cardi B-ն ամուսնալուծության հայց է ներկայացրել ռեփեր Offset-ից՝ միաժամանակ հայտարարելով, որ հղի է և սպասում է երրորդ երեխային:

Նշենք, որ Cardi B-ն առաջին անգամ Օֆսեթից ամուսնալուծության հայց էր ներկայացրել 2020 թվականին, բայց հետո այն ​​չեղարկել էր:

Page Six-ի փոխանցմամբ՝  Cardi B-ի ներկայացուցիչը հաստատել է, որ նա կրկին ամուսնալուծության հայց է ներկայացրել վեց տարվա ամուսնությունից հետո և պահանջում է իրենց երեխաների հիմնական խնամակալությունը՝ 6-ամյա դուստր Կուլտուրի և 2 տարեկան որդու՝ Ուեյվի։

ՔCardi B-ն իր հղիության մասին Instagram-ում հայտնել է օգոստոսի 1-ին: Նա կիսվել է իր հղիության լուսանկարով, որտեղ կրում է ամբողջովին կարմիրզգեստ և մորթյա վերարկու։

«Յուրաքանչյուր ավարտի հետ գալիս է նոր սկիզբ: Ես անչափ շնորհակալ եմ, որ կիսեցի այս սեզոնը ձեզ հետ, դուք ինձ ավելի շատ սեր, ավելի շատ կյանք բերեցիք և ամենաշատը թարմացրեցիք իմ ուժը»,- գրել է երգչուհին։

Նշենք, որ երգչուհու ապագա ամուսինը նախկին կանանցից երեք երեխա ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս