
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում օգոստոսի 3-ին, 6-7-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 3-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։