
Ինչպես բարելավել հիշողությունը

Հիշողության վատթարացումը հաճախ տեղի է ունենում քրոնիկական սթրեսի ու գերծանրաբեռնված աշխատանքի ֆոնին, ասել է նյարդաբան Դարիա Երմակովան։
Հիշողությունը բարելավելու առաջին միջոցը նա անվանել է վատ սովորություններից հրաժարվելը, դրանց թվում են՝ ծխելը, ալկոհոլի և հոգեակտիվ նյութերի օգտագործումը:
Նյարդաբանը հավելել է, որ քնի հիգիենան կօգնի բարելավել հիշողությունը, և նա հատկապես կարևոր է համարում 22:00-2:00-ն ընկած ժամանակահատվածում քունը։
«Օտար լեզուներ սովորելն ու կարդալն օգտակար են ցանկացած տարիքում. դա շատ լավ է մարզոում հիշողությունը և պահպանում է ուղեղի ակտիվությունը»,- ըստ shantnews-ի՝ ավելացրել է Երմակովան։
Երմակովան խորհուրդ է տվել ավելի շատ շփվել մարդկանց հետ, խոսել հեռախոսով, պատմություններ պատմել սիրելիներին։ Հաղորդակցվելիս, ըստ մասնագետի, մարզվում է տեղեկությունը հիշելու, յուրացնելու և վերապատմելու կարողությունը: