Բաժիններ՝

Դիլիջան քաղաքում հողազանգվածի փլվածք է տեղի ունեցել

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 30-ին ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած:

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք (մոտ 5 խմ). քաղաքացին մնացել է հողազանգվածի տակ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել հողազանգվածի տակից և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031