Հայաստանի և Տոգոյի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են երկկողմ օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցեր

Հայաստանի և Տոգոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հուլիսի 29-ին տեղի են ունեցախ քաղաքական խորհրդակցություններ վարել են ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Տոգոյի Հանրապետության արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրման և սփյուռքի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Մալեմդա Քամելեյը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և մշակութային ժառանգության պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը:

Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ իրավապայմանագրային դաշտի  ամրապնդման, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացման՝ կողմերի պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնմանը և փոխադարձ աջակցության կարևորությանը:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ՀՀ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Աֆրիկայի տարածաշրջանի երկրների հետ ՀՀ համագործակցության առաջնահերթություներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031