Բաժիններ՝

Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ ժամկետով ընտրվել է երկրի ղեկավար՝ հավաքելով ձայների 51 %-ը։

Reuters  գործակալությունը հաղորդում է, որ նման տվյալներ է հրապարակել ընտրական հանձնաժողովը ընտրաթերթիկների 80 %-ի հաշվարկից հետո։

Գործակալությունը նշում է, որ մի քանի էքզիթ փոլերի արդյունքներով հաղթող պետք է դառնար ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը, որն, ըստ հարցումների, հավաքելու էր ձայների 65 %-ը։ Ըստ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովի՝ Գոնսալեսը հավաքել է ձայների 44 %-ը՝ չնայած ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «տոնելու պատճառներ ունի», և խնդրել էր աջակիցներին շարունակել ընտրաթերթիկների հաշվարկի մոնիթորինգը։

Մադուրոն նախագահական պալատի մոտ հավաքված աջակիցներին ասել է, որ իր վերընտրվելը խաղաղության և կայունության հաղթանակ է։ Նա հայտարարել է, որ հուլիսի 29-ին կստորագրի հռչակագիր «ազգային մեծ երկխոսություն» անցկացնելու մասին։  61-ամյա Մադուրոն Վենեսուելայի ղեկավարն է արդեն 11 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031