Բաժիններ՝

ՌԴ Վոլգոգրադի մարզում Սու-34 ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնական թռիչք կատարելու ժամանակ Սու-34 կործանիչը վթարի է ենթարկվել։

Կործանիչի անկման մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է ռուսական օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը, օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում, թռիչքն իրականացվել է առանց ռազմամթերքի», – մանրամասնել է ՌԴ ՊՆ-ն՝ հավելելով, որ ինքնաթիռի կործանման հետևանքով գետնի վրա ավերածություններ չկան։Նախարարությունը պարզաբանել է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

Տեղում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031