Բաժիններ՝

Չինաստանը հայտարարել է Ասիայում ինտեգրումը խորացնելու և մատակարարումները պաշտպանելու ցանկության մասին

Չինաստանի իշխանությունները ասիական տարածաշրջանի երկրներին առաջարկում են ամրապնդել տնտեսական ինտեգրումը և պատրաստ են համագործակցել միջազգային մատակարարման շղթաները պաշտպանելու համար: 

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին  հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին՝ Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի (10+3) արտգործնախարարների հանդիպմանը։

«Մենք պետք է խորացնենք տնտեսական ինտեգրումը և զարգացնենք տարածաշրջանային կապերը», – նախարարի խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը։ «Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ ապահովելու կայուն և անխափան մատակարարման շղթաները»,-նշել է նա։

ԱԳ նախարարը պարզաբանել է՝ 2024 թվականին Չինաստանը նախատեսում է անցկացնել 10+3 ձևաչափով արդյունաբերական շղթաների միացման կոնֆերանս։

«Չինաստանը լիովին կօգտվի տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերությունից, կնպաստի այս համաձայնագրի որակյալ իրականացմանը, կարագացնի ՉԺՀ-ի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների վերսկսումը և շարունակաբար կբարելավի Արևելյան Ասիայում ինտեգրման մակարդակը»,- ​​հավելել է Վան Յին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031