«Fitch»-ը Հայաստանի վարկանիշը հաստատել է «BB-» մակարդակում

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:

Այս մասին նշված է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում։ Գործակալությունը նշում է, որ Հայաստանի «BB-» վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամուտների և կառավարման ցուցանիշները, որոնք համադրելի են գործընկերներին, աճի ուժեղ հեռանկարներին և մակրոտնտեսական քաղաքականության կայուն շրջանակին: Միաժամանակ վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարայնացումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։

Գործակալությունն, անդրադառնալով Հայաստանի տնտեսական բարձր աճին, ընդգծել է, որ այն շարունակվում է՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այժմ՝ Լեռնային Ղարաբաղից ուժեղ ներքին միգրացիայի շնորհիվ։

«Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7%-ով և 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9,2%՝ տարեկան: Ակնկալվում է, որ զբոսաշրջության ու տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտները կլինեն աճի կարևոր շարժիչ ուժեր, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը 2025 թվականից դրական կլինի արտահանման և աճի համար», – նշված է գործակալության զեկույցում, որտեղ կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, 2025 թվականին՝ 5,5%, իսկ 2026 թվականին՝ 5,1%։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031