
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է իրավիճակը Հարավչինական ծովում

Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի առանց արտաքին միջամտության։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը կողմնակից է, որ համապատասխան տարածքային վեճերը լուծեն շահագրգիռ երկրները՝ առանց արտաքին միջամտության և ողջունեն ԱՍԵԱՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող երկխոսությունը տարածաշրջանում վարքագծի կանոնագրքի ձևավորման վերաբերյալ»,-նշել է նախարարը՝ հաշվի առնելով Ռուսաստան-ԱՍԵԱՆ հանդիպման և Արևելյան Ասիայի գագաթնաժողովի մասնակից երկրների նախարարական հանդիպման արդյունքները։
Չինաստանի կենտրոնական կառավարության և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունները ընդհատվել են 1949 թվականին, երբ քաղաքացիական պատերազմում կրած պարտությունից հետո Կումինտանգի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։