Բաժիններ՝

Հայկ Ա.-ն հայտնաբերվել է Փարաքարում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի և Արթիկի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ի ժամը 21.45-ին Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և Արթիկի բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա Հայկ Ա.-ն:

Նա փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայկ Ա.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031