Վրաստանի արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ Իվանիշվիլին կարող է դառնալ երկրի պատմության լավագույն նախագահը
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն չի բացառել, որ միլիարդատեր, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ փոխանցելով Բրեգաձեի խոսքերը։
«Պարոն Իվանիշվիլին, եթե նա որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, ես վստահ եմ, որ նա կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը», – ասել է Բրեգաձեն։
Սա առաջին դեպքն է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները Բիձինա Իվանիշվիլիի հնարավոր նոր դերակատարության մասին ենթադրություններ են անում, ինչը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։Վրաստանում այլևս հենց նախագահական ընտրություններ չեն անցկացվելու։ Հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո նոր նախագահին կընտրի 300 ընտրողներից բաղկացած հանձնաժողովը, որը կներառի խորհրդարանի անդամներին և մարզերի ներկայացուցիչներին։