Բաժիններ՝

Հայ շախմատիստները ոսկե մեդալներ են շահել միջազգային մրցաշարում

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը (վարկանիշը՝ 2415) դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup – 2024» միջազգային մրցաշարի կայծակնային շախմատի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր։

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Նույն մրցաշարի մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում առաջին հորիզոնական է զբաղեցրել Սարգիս Նիազյանը։

Առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև Վլադիմիր Շահինյանը` մինչև 16 տարեկան պատանիների պայքարում։
Իսկ մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արայիկ Յավրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031