Բաժիններ՝

Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած

Ավելի քան 30 մարդ անհետ կորել է Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը մոտավորապես ժամը 20.40-ին Շանսի նահանգի Շանլուո քաղաքի Չժաշույ կոմսությունում հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհային կամրջի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը։

«Նախնական ստուգմամբ պարզվել է, որ մոտ 20 տրանսպորտային միջոց և ավելի քան 30 մարդ անհետ կորած են համարվում»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փրկարարները հայտնաբերել են գետն ընկած հինգ ավտոմեքենա, 11 մարդ զոհվել է։ Ներկայումս փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս