![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայկական ավիաուղիները» օգոստոսի 9-ից կգործարկի կանոնավոր չվերթ՝ Երևան-Կազան-Երևան երթուղով
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/haykakan-aviauxiner-4.jpg)
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 9-ից գործարկում է ևս մեկ կանոնավոր չվերթ՝ Երևան-Կազան-Երևան երթուղով։
Թռիչքներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը` 2 ժամ 55 րոպե է, օդանավը` Airbus A321։
Ավիատոմսերի ձեռքբերումը իրականացվում է նաև ավիաընկերության պաշտոնական կայքի միջոցով: