
Ուկրաինայի դեսպանին կանչել են Հնդկաստանի ԱԳՆ․ ԶԼՄ

Ուկրաինայի դեսպանը Հնդկաստանի արտգործնախարարություն է կանչվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ռուսաստանյան այցի մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «Economic Times» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 15-ին կանչել է դեսպանին և բարձրացրել այդ հարցը։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Նյու Դելին դժգոհ է Ուկրաինայի դիրքորոշումից՝ կապված վարչապետի հասցեին Զելենսկու մեկնաբանությունների հետ»,- նշում է պարբերականը։
Հայտնի է դարձել նաև, որ Հնդկաստանը միջադեպի ֆոնին հետաձգել է Ուկրաինայի հետ համատեղ` մշակույթի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Զելենսկին քննադատել էր Մոդիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այն անվանելով «ջախջախիչ հարված խաղաղության ջանքերին»։