Բաժիններ՝

Ֆոն դեր Լայենը չեղարկել է Եվրահանձնաժողովի այցը Հունգարիա

Եվրահանձնաժողովի գործող ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեղարկել է Եվրահանձնաժողովի կոլեգիայի այցը Հունգարիա, դրա մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

Նա հավելել է, որ միաժամանակ, «հաշվի առնելով ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության մեկնարկն ազդարարող վերջին իրադարձությունները, Եվրոպական հանձնաժողովը, ֆոն դեր Լայենի որոշմամբ, միայն ավագ պետական ​​ծառայողների մակարդակով Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ կներկայացվի:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այցելել է Ուկրաինա, Ռուսաստան և Չինաստան այն բանից հետո, երբ իր երկիրը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը (այս պաշտոնը նա կզբաղեցնի մինչև տարեվերջ):

Ինքը՝ Օրբանը, իր այցերն անվանել է «խաղաղ առաքելություն», որի ընթացքում երկրների ղեկավարների հետ քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանները։

Մասնավորապես, Օրբանը Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է մտածել հրադադարի մասին և բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Հանդիպումից հետո նա ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միայն «հզոր լուրջ դաշինքները», ներառյալ ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն են ի վիճակի ստանձնել միջնորդի դերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս