![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Նարեկ Ա.-ն ձերբակալվել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/inqnatir.jpg)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 14-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 38-ամյա Նարեկ Ա.-ին: Նա 2019 թ. հոկտեմբերի 30-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: