
Ժելե՝ շամպայնի հետ

Բաղադրիչները՝
- 3 բաժակ շամպայն
- 2 ճ/գ ժելատին
- 2/3 բաժակ շաքարավազ
- 8 ճ/գ լիկյոր
- 1 կիտրոնի կեղև
Պատրաստման եղանակը
Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք փքվի, ջուրը թափեք:
Շաքարավազի վրա երկու բաժակ ջուր լցրեք, ավելացրեք կիտրոնի կեղևն ու տաքացրեք մինչև շաքարավազը լուծվի: Կիտրոնի կեղևը հեռացրեք:
Շաքարաջուրը հովացրեք, ավելացրեք պատրաստի ժելատինը, տաքացրեք՝ չհասցնելով եռման: Ավելացրեք շամպայնն ու լիկյորը: Ժելեն լցրեք մեծ բաժակների մեջ, սառեցրեք մինչև խտանալը:
Մատուցելիս զարդարեք կիտրոնի կտորներով: