Բաժիններ՝

Թրամփի դեմ մահափորձը որևէ ազդեցություն չի ունենա արտաքին քաղաքականության վրա․ Միլլեր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը որևէ ազդեցություն չի ունենա Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա։

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դա ոչ միկերպ չի ազդում մեր արտաքին քաղաքականության վրա։ Մենք որոշումներ ենք կայացնում՝ հիմնվելով մեր արժեքների և շահերի վրա որպես պետություն, մեր դաշնակիցների շահերի վրա»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թրամփի դեմ մահափորձի հավանական հետևանքները։

Հիշեցնենք` հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031