Բաժիններ՝

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրության քվեարկության գործընթացը երկարացվել է երկու ժամով՝ մինչև տեղական ժամանակով ժամը 21։00-ն։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, SANA-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ընտրությունների վերահսկման բարձրագույն դատական ​​կոմիտեի ղեկավար Ջիհադ Մուրադը։

Նրա խոսքով՝ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի կամ քվեարկության կարգի լուրջ խախտումների։

8 հազար 2 հարյուր ընտրատեղամասում քվեարկությունը սկսվել է ժամը 07:00-ին և պետք է ավարտվեր ժամը 19:00-ին: Երկրի բոլոր մարզերը ներկայացնող Հազար 5 հարյուր 16 թեկնածուներ պայքարում են խորհրդարանական 2 հարյուր 50 տեղի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031