«Հույս ունեմ՝ մեղմելու ՀՀ-ի և ՌԴ-ի միջև եղած հարաբերություններում սուր կետերը և փոխել խոսակցությունների ալգորիթմը». Արսենյան

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ով սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հույս ունի, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը կփոխի:

«Հույս ունեմ՝ մեղմելու երկու երկրների միջև եղած հարաբերություններում սուր կետերը և փոխել երկու երկրների հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը»,- «Փաստինֆո»-ին ասել է նա՝ ընդգծելով, որ խորհրդարանում արձակուրդների այս ընթացքն օգտագործում է նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ նյութերին ծանոթանալու համար։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջները կարող են հանգեցնել նրան, որ ինչ-որ փուլում նաև միջազգային հանրությունը կարող է նման պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Արսենյանը պատասխանել է, որ կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ այս պահին պարտավոր է դրսևորել դիվանագիտական զսպվածություն։

 

Տեսանյութեր

Լրահոս