
34-ամյա Նվարդն ու նրա 5 անչափահաս երեխաները հայտնաբերվել են

Հունիսի 10-ից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում էր 1990 թ. ծնված Նվարդ Բարսեղյանը՝ իր հինգ անչափահաս երեխաների հետ:
Ոստիկանության Աշոցքի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին նա երեխաների հետ հայտնաբերվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: