
«Նոա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոա»-ն հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա»-ին:
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերն ուսումնասիրում էին մեկմեկու խաղը` փորձելու գտնել առավել խոցելի օղակները: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ կեսի մեկնարկում նախաձեռնությանն ավելի շատ տիրում էր «Նոա»-ն, սակայն գրոհները վերջնական ու ցանկալի եզրափակման չէին հասնում: Երևանյան ակումբին հաջողվեց գրավել մրցակից դարպասը 80-րդ րոպեին: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Գրեգորիոն: Խաղավարտից մեկ րոպե առաջ `«Նոա»-ն նաև կրկնապատկեց հաշվի առավելությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միլկովիչը:
«Նոա»-«Շկենդիա»` 2:0: