
Իսրայելը UNRWA-ի ղեկավարին ուղարկել է ՄԱԿ-ի 100 աշխատակիցների ցանկը, որոնք ենթադրաբար ՀԱՄԱՍ-ի անդամներ են

Իսրայելի ԱԳՆ-ն նամակ է հղել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) ղեկավար Ֆիլիպ Լազարինիին, կցելով Պաղեստինցիների համար ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության 100 աշխատակիցների ցանկը, որում ներառվախները ենթադրյալ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներ են, գրում է գերմանական Bild պարբերականը։
Նշվում է, որ այդ ցանկը ՄԱԿ-ի աշխատակիցների «ավելի լայն ցանկի» մաս է կազմում, ովքեր ՀԱՄԱՍ-ի կամ Պաղեստինի «Իսլամական Ջիհադ»-ի անդամներ են, սակայն «գաղտնիության նկատառումներից ելնելով» չեն հրապարակվի:
Հոդվածում նշվում է, որ մեղադրանքները նոր հարցեր են առաջացնում Բեռլինի կողմից ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորման վերաբերյալ: