Բաժիններ՝

Որոնվող 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման համար նախատեսված ջրատարի ավազանում

Հուլիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտից իրավապահները գյուղերից մեկի բնակչության մեծ մասի հետ որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրա մարմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում: Փրկարարներն ու քաղաքացիները մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին:

Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031