
Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելի Դյուվալը

75 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Շելի Դյուվալը:
Այս մասին հայտնում է The Guardian–ը:
Դերասանուհին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնց թվում են «Փայլատակում»–ը, «Էննի Հոլը» և «Պոպայ»–ը:
Դյուվալը մահացել է Տեխասի Բլանկո քաղաքում իր տանը քնած ժամանակ՝ շաքարային դիաբետի բարդացումների հետևանքով: