Բաժիններ՝

Սյունիքում վթարից տուժած զորացրված 5 զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ միջին ծանրության. մանրամասներ՝ ողբերգական դեպքից

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հեֆյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

«Նախնական տվյալներով՝ զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։

Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։

Ավելի ուշ տեղեկատվություն կհրապարակվի»,- գրում է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031