«Թուրքիան աշխարհի աչքերում ավազակ պետություն է». Հայկո Բաղդադ

Ծագումով հայ լրագրող Հայկո Բաղդադը, ով թուրքական լրատվականների համար հոդվածներ է պատրաստում, անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական և տնտեսական վիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա ընդգծել է, որ երկրում իշխանության գտնվող «Ժողովուրդ» դաշինքը շարունակում է տանջել մարդկանց՝ նկատի ունենալով երկրում առկա ճգնաժամերի ստեղծումը:

Նրա համոզմամբ, Թուրքիայի տնտեսությունը հավասարվել է գետնին, իսկ այդ իրավիճակը ի հայտ է եկել, որովհետև սովն ու խորը աղքատությունը տանելի են եղել մարդկանց կողմից:

Բաղդադը կանխատեսել է նաև, որ Թուրքիային առաջիկայում էլ ավելի մեծ ու վատ ճգնաժամեր են սպասվում:

«Անօրինական գաղթականների խնդիրը և առհասարակ միգրանտների հարցը սպառնում է բոլորին՝ վատ հետևանքնով: Թմրամիջոցները, մաֆիան, բանդաների ձևավորումն ու քաոսն ամենուր է:

Թուրքիան աշխարհի աչքերում երևում է որպես մի ավազակ պետություն»,-եզրափակել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930