Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին՝ Ազգային տոնի՝ Մեծ դուքսի ծննդյան օրվա առիթով։ Շնորհավորական ուղերձը խորհրդարանի նախագահը հրապարակել է X-ի իր էջում։

Նա հիշեցրել է, որ վերջերս պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վիզլերին էական աջակցության և առարկայական քննարկումների համար։

«Դրանք մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- գրել է ԱԺ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930