ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը:
Հայ խորհրդարանականներն այցելել են նաև Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության և կենտրոնի արտադրական գործընթացին:
Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի աշտարակում, որը կառուցվել է 223 թվականին Երեք թագավորությունների ժամանակաշրջանում: Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: