
Եվրո-2024. Մեկնարկում է խմբային վերջին տուրը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում է խմբային վերջին տուրը:
Հունիսի 23-ին A խմբում միաժամանակ կկայանա երկու հանդիպումը: Շոտլանդիան կխաղա Հունգարիայի, իսկ Շվեյցարիան կմրցի Գերմանիայի հետ: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
A խմբից արդեն իսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Գերմանիան: 4 միավոր ունի Շվեյցարիան, 1 միավոր Շոտլանդիան և միավոր չի վաստակել Հունգարիան: