#ՀԻՄԱ. «ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ` ԸՆԴԴԵՄ ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Սամվել Բաբայանի նախագահությամբ, տեղի են ունենում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի դեմ վիրավորանքի հայցով Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի բողոքի գործով նախնական դատալսումները:
Ալեն Սիմոնյանը վիրավորվել է 2.5 միլիոն դրամի չափով, ինչը պահանջում է Աշոտ Անդրեասյանից՝ ներողության տեքստի հետ զուգահեռ:
Դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Աշոտ Անդրեասյանն ասաց՝ «իր սովորական որակումներն է տվել այս անհայրենիք, ստախոս, հող հանձնող իշխանություններին»:
«Իրերը կոչել եմ իրենց անուններով և պատրաստ եմ դատարանում ցանկացած ասածիս համար պատասխան տալ: Ալեն Սիմոնյանը նեղվել է, որ ասել եմ՝ «թուրքի առաջ կզած, դավաճան կամ ստախո՞ս»: Բոլոր ասածներիս համար պատասխան կտամ: Կամ, որ իրեն ասել եմ՝ «բ…ի տղա»: Կարող է ես նկատի եմ ունեցել՝ բարոյականի տղա, ինքն ինչի՞ է հենց մտածում այն, ինչն իրեն հոգեպես ավելի մոտ է… Կամ ասել եմ՝ մայրը ուղտի նման թքում է: Ես նրա մորը չեմ վիրավորել, ժողովրդական խոսքի համաձայն՝ համեմատել եմ: Էդտեղ էլ թող ինքը որոշի՝ եթե ինքը թքում է ուղտի նման մարդկանց վրա, ուղտ չէ, բա ի՞նչ է»,- ասաց Աշոտ Անդրեասյանը:
Դատական նիստը դատավորը թույլ չտվեց տեսանկարահանել. Ալեն Սիմոնյանը, ի դեմս իր փաստաբանների, ինչպես միշտ, դեմ էր:
Մանրամասները՝ տեսանյութում: