Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն անհանգստացած է այն աջակցությամբ, որը Ռուսաստանը կարող է տրամադրել Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցում են Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը, որոնք բոլորն էլ արևմտյան դաշինքի ձախողումն էին ցանկանում տեսնել։

Ըստ Ստոլտենբերգի՝ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի պատերազմական տնտեսությանը ցույց տվեցին, թե ինչպես են Եվրոպայի անվտանգության մարտահրավերներն առնչվում Ասիային, հավելելով, որ հաջորդ ամիս Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կնշանավորի Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիա հետ դաշինքի գործընկերության հետագա ամրապնդումը։

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ինչ-որ փուլում Չինաստանի համար «հետևանքներ» կլինեն։ «Նրանք չեն կարող շարունակել բնականոն առևտրային հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների հետ՝ միևնույն ժամանակ սանձազերծելով ամենամեծ պատերազմը, որը տեսել ենք Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո»,- ասել է նա։

Ստոլտենբերգը միաժամանակ հայտարարել է, որ դեռ վաղ է ասել՝ ինչ հետևանքներ կարող են լինել, «սակայն դա պետք է լինի խնդիր, որը մենք պետք է լուծենք, քանի որ շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս