Բաժիններ՝

Շախմատիստ Մարիամ Մկրտչյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Մարիամ Մկրտչյանը դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Հնդկաստանի Գանդհինագար քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության աղջիկների պայքարում, չկրելով ոչ մի պարտություն, Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:

Դեռևս 2022 թվականին Մարիամ Մկրտչյանը դարձել էր Մ18 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող` ժամանակից շուտ նվաճելով չեմպիոնի կոչումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս