Թուրքիան կարող են հանվել գորշ ցուցակից. Bloomberg

«Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության» (OECD) շրջանակներում գործող «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը» (FATF) 2021-ի հոկտեմբերին Թուրքիային ներառել էր գորշ ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պատճառն այն էր, որ բանկային-անշարժ գույքի ոլորտում սև փողերի դեմ պայքարելու և ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը կանխարգելելու Թուրքիայի պրակտիկան բավարար չէր համարվել։

Նշվում է, որ գորշ ցուցակում հայտնվելը դժվարություններ է պատճառում միջազգային բանկերի և ներդրողների հետ բիզնես վարելու հարցում։ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը գորշ ցուցակում հայտնվելու հետ կապված նշել է, որ կարևոր նպատակ է այդ ցուցակից դուրս գալը։

Ամերիկյան «Bloomberg»-ը նշում է, որ FATF-ը կարևոր առաջնընթաց է գրանցել ապօրինի գումարների հոսքի կանխման գործում։ Ըստ պարբերականի՝ հունիսի 28-ին Սինգապուրում կայանալիք FATF-ի ժողովում Թուրքիան հնարավոր է հանվի վերոհիշյալ գորշ ցուցակից։

Տեսանյութեր

Լրահոս