![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/053124a2282d0caebf4739aa344c78556085c4.jpg)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ՝ մայիսի 30-ին, հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայում հրադադարի մասին համաձայնության հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունության կանխարգելման կարևորությունը: «Նրանք նաև քննարկել են կովկասյան տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման պահպանման հնարավորությունները», – ասվում է ԱՄՆ պետդեպի հաղորդագրության մեջ։