Բաժիններ՝

Նարեկ Մանասյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Թաիլանդում ընթացող Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում 92 կգ քաշային կարգի առաջին մենամարտում Նարեկ Մանասյանն առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող մարզիկի նկատմամբ: Մանասյանի հաջորդ մենամարտը նախատեսված է մայիսի 31-ին:

Ավելի վաղ, հերթական հաղթանակից հետո քառորդ եզրափակիչ էր դուրս եկել 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս