ՏԿԵՆ-ը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ

Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար, հայտնում են ՏԿԵՆ-ից։

Ստորև ներկայացնում ենք փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

«Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
«Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան
Հայաստանի ներհանրապետական երթուղի

Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան

Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս