«Մեզ ուզում են զրկել մեր ճակատի ու սրտի կնիք Արարատ լեռից, մեր պատմությունից ու հիշողությունից». Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Այսօր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի ժամանակ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական ողջույնը։

«Այսօր հավաքվել ենք բոլորիս համար այսքան դժվար և օրհասական օրերին. երբևէ չէի մտածի, որ կարող եմ նման օրեր ապրել։ Բայց մշտապես հույսով եմ, որ ամեն դժվարություն մարդուն տրված է հաղթահարելու համար, այլ ոչ թե ընկրկելու դժվարությունների առջև։

Չափազանց շատ մարտահրավերների առջև ենք, մեր ազգը ոչ միայն ֆիզիկական, այլև գոյաբանական ու հոգեբանական խնդրի առջև է։ Այսօր մեր երիտասարդության միջից ուզում են հանել արժեքները, որոնք դարեր ու հազարամյակներ շարունակ եղել են մեր ինչ, ով լինելու ինքնության հիմքերը։ Նույնիսկ Լեմկինի ինստիտուտը զարմանալի արձագանք տվեց և զարմացած այն փաստից, որ բոլորդ գիտեք, որ Հայաստանը կարծես թե ընկրկել է մեր հարյուրամյակ մղվող պայքարից»,- նշեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ այսօր հայ ազգին ցանկանում են զրկել սեփական պատմությունից և պահանջատիրությունից։
«Մեզ ուզում են զրկել մեր սրտերի և ճակատի կնիքը եղած Արարատ լեռից, մեր հիշողությունից, իսկ հիշողությունը կորցրած մարդը հիվանդ է։ Շատ լավ գիտեք, եթե մարդ նման հիվանդությամբ է տառապում, այլևս անհնար է նրան մարդաբանել, ուր մնաց թե՝ ազգին»,- շեշտեց արքեպիսկոպոսը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս