Ժամն եկել է իշխանափոխություն անելու. Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության ԱԺ-ի կողմից ստեղծված հանձնախումբը պետք է հետապնդի արցախահայերի հավաքական իրավունքի իրագործումը՝ միջազգային պաշտպանությամբ։

«Անշուշտ, մենք պատրաստել ենք հայեցակարգ և սկսել ենք աշխատանքները թե Հայաստանում՝ Արցախի իշխանական բոլոր օղակների հետ, թե սփյուռքի մեջ՝ ՄԱԿ-ում»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գասպար Կարապետյանը։

Հարցին՝ առանց ՀՀ իշխանությունների մասնակցության, հնարավո՞ր է միջազգային հարթակներում բարձրացնել արցախահայերի իրավունքների հարցը, Գասպար Կարապետյանը պատասխանեց՝ իր համար անհնարին ոչինչ չկա։
«Անշուշտ, բոլորի համար ցանկալի է, որ ազգային պետության Կառավարությունը, որը ժողովրդի ներկայացուցիչն է, մասնակցեր այդ գործընթացներին։ Բայց այսօր, դժբախտաբար, տեսնում ենք, որ մեր իշխանությունը մեր ժողովրդի ապագայով հետաքրքրված չէ, թե ինչով է հետաքրքրված, փակագծեր չբացեմ, որովհետև շատ բաներ պետք է ասեմ, որ շատերին չպետք է հաճելի լինեն։

Անհնարին ոչինչ չկա, մենք մեր աշխատանքը պետք է անենք ու փորձենք հաջողել։

Կարդացեք նաև

Ես հավատում եմ, որ մեր արցախահայերը պետք է վերադառնան Արցախ։ Այս իշխանությունը սա կա՛մ պետք է հասկանա, կա՛մ ժամն արդեն եկել է իշխանափոխության։ Պետք է ունենան նոր՝ ազգային իղձերին հարիր աշխատող իշխանություն, որը մեզ հետ պետք է գործակցի»,- եզրափակեց Գ. Կարապետյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս