«Թուրքիան ուժ կհաղորդի ոչ միայն ԵՄ-ին, այլև յուրաքանչյուր դաշինքի, որին մաս կկազմի». Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ հարաբերությունները, վիզայի ազատականացման, մաքսային միության, միգրացիոն և տնտեսական հարաբերությունները, որից հետո հանդես եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Ֆիդանը նշել է, որ համապարփակ ձևով քննարկվել են երկկողմ հարաբերությունները և հավելել. «Թուրքիայում ընտրություններից հետո մեր նախագահը նշել է, որ հավատարիմ ենք ԵՄ նպատակներին։ Մենք բանակցել ենք Թուրքիայի թեկնածու երկրի կարգավիճակի հարցի շուրջ։ Թուրքիան ուժ կհաղորդի ոչ միայն ԵՄ-ին, այլև յուրաքանչյուր դաշինքի, որին մաս կկազմի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031