Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու Ռայիսիի և մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։

Այս մասին հայտնում է Mehrnews-ը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանի Նշվում է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ի երեկոյան, որին ներկա կլինեն իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։

Նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար մայիսի 22-ին Իրան կժամանեն օտարերկրյա տարբեր բարձրաստիճան պատվիրակություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031