Բաժիններ՝

Սոցհարցումներում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն առաջ է անցնում իշխող կուսակցությունից

Թուրքական «Metropoll Araştırma» հետազոտական ընկերության կառավարման խորհրդի նախագահ Օզեր Սենջարը սոցցանցում կատարած գրառմամբ տվյալներ է հրապարակել Թուրքիայի համապետական ընտրությունների թեմայով ապրիլին արված նոր հետազոտության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրա շրջանակներում անցկացված սոցհարցման մասնակիցներին, ովքեր գնացել են ընտրության, ուղղվել է «Եթե այս կրակի ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք»:

Ուշագրավ է համարվել այն, որ ըստ արդյունքների՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) նոր ընտրություններ լինելու պարագայում կկորցներ իր օգտին քվեարկած անձանց 5.5 տոկոսի ձայնը՝ դրանք զիջելով գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP):

Հիշեցնենք, որ Թուրքիայի համապետական ընտրությունները մեկնարկել էին 2023-ի մայիսի 14-ին և ընթացել 2 փուլով, ինչի արդյունքում ԱԶԿ-ն ձայների չնչին առավելությամբ էր հաղթել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս