Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։

Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հարստացնել երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031