Բաժիններ՝

Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»

ՌԴ Վոլգոգրադի մարզի «Կոտլուբան» կայարանում բեռնատար գնացքի վագոնների մի մասը դուրս է եկել ռելսերից, բռնկվել է հրդեհ:

ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ վագոնները ռելսերից դուրս են եկել «կողմնակի միջամտության պատճառով»։

Տեղում հրդեհ է բռնկվել. այրվել են վառելիքով լի ցիստեռնները և փայտանյութով բեռնված վագոնը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ներկայում հրդեհը մարվել է։

««Կոտլուբան» կայարանում տեղի է ունեցել դիզվառելիքով լի ցիստեռնի և փայտանյութով բեռնված վագոնի բռնկում: Առաջին հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ հաշվարկներն օպերատիվ կերպով բռնկումը վերացրել են ժամը 03:38-ին», – ասվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Baza Telegram ալիքը հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով վառելիքով երկու վագոն բռնկվել է, որից հետո մի ցիստեռնը պայթել է։ Ըստ հրատարակության տվյալների՝ ռելսերից դուրս է եկել գնացքի ինը վագոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս