«Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր իրենց էջերին դրել են ՀՀ «լեգիտիմ» վարչապետի նկարը. Շատ կարևոր բան է կատարվել, որը ձեզ համար իրավիճակ է փոխում»
Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր իրենց սոցցանցային էջերին հպարտորեն դրել են ՀՀ «լեգիտիմ» վարչապետի նկարը։ Շատ կարևոր բան է կատարվել, որը ձեզ համար իրավիճակ է փոխում։
Երեկ այդ նկարում պատկերված «լեգիտիմ» դեմքին միանգամից երկու ապտակ է շրխկացել դրսից։
Մեկը հարևան բարիդրացիական երկրի ղեկավարի կողմից, որը, պարզվում է, մեզ դավադրաբար դեռ թշնամի է անվանում ու հպարտ զեկուցում իր ժողովրդին, որ առանց որևէ ջանքի նվեր է ստանում իր պահանջած գյուղերը։
Երկրորդը և ամենաանմարդկայինը. պատմության մեջ առաջին անգամ ՀՀ կառավարությանը մեղադրում են սեփական ժողովրդի ցեղասպանությունն արդարացնելու և ցեղասպանության շարունակությանը նպաստելու
մեջ։ Մեղադրողը ցեղասպանությունների խնդրով զբաղվող ամենահեղինակավոր կազմակերպությունն է` Լեմկինի հիմնադրամը։
Ես ձեզ սուրճի չեմ հրավիրում, ես չեմ էլ չարախնդում։
Ես ձեզ խնդրում եմ հասկանալ, որ ձե՛զ, բոլորի՛դ, ամեն մեկիդ վրա նույնպես տարածվում է սեփական ժողովրդի ցեղասպանությանը նպաստողի` արդեն միջազգայնորեն բարձրաձայնվող կարգավիճակը»։